Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մեդիա պլանավորում. ժամանակակից գովազդային գործիք

Մեդիա պլանավորում. ժամանակակից գովազդային գործիք
21.06.2013 | 15:32

«Մեդիա պլանավորում» հասկացությունն ի հայտ է եկել Ամերիկայում, 60-ական թվականներին, լրագրող Ռոջեր Բարտոնի շնորհիվ, ով անցկացրել է մի շարք հետազոտություններ` նպատակ ունենալով բացահայտել տարբեր ընկերությունների կողմից իրականացվող գովազդային արշավների արդյունավետության բարձրացման եղանակները: Նրան հաջողվեց պարզել, որ շուկայում ապրանքների կամ ծառայությունների առաջխաղացման արդյունավետությունը կախված է մարքեթինգային միջոցառումների մշակումից` պարտադիր հաշվի առնելով ԶԼՄ-ների հետ աշխատանքի պլանը: Բացի գովազդային հայտարարությունների սովորական տեղադրումից պլանը պետք է ներառի տարածման միջոցների ավելի արդյունավետ օգտագործման մշակված ռազմավարությունը:

Այսպիսով, մեդիա պլանավորման հիմնական խնդիրն է գովազդային հաղորդագրությունը հասցնել առավելագույն թվով պոտենցիալ գնորդներին, նվազագույն ծախսերով, տրված ժամանակի ընթացքում որոշակի հաճախականությամբ` գովազդային արշավի նպատակներին հասնելու համար: Տեղեկատվության փոխանցման առավելապես արդյունավետ միջոցների ճիշտ ընտրությունը մեծապես սահմանում է գովազդային ողջ հաղորդակցության հաջողությունը: Տվյալ հիմնախնդրի ճիշտ լուծումից են կախված պոտենցիալ սպառողների քանակությունը, գովազդի վրա կատարվող ծախսերի հանրագումարն ու ծախսված ուժերի ու դրամական միջոցների արդյունավետությունը: Ամերիկյան վիճակագրության համաձայն գովազդային նյութերի պատրաստման վրա ընկերությունները ծախսում են իրենց ընդհանուր գովազդային բյուջեի 15 %-ից ոչ ավելին, իսկ մնացած 85 %-ը ծախսվում Է գովազդային նյութերը ճիշտ ԶԼՄ-ներում տեղադրելու վրա: Այս թվերից պարզ է, որ գովազդատուն ցանկանում է առավելագույն արդյունք ստանալ ծախսված միջոցներից ու չի ցանկանում քամուն տալ իր դրամական միջոցները: Ընդ որում ակնհայտ է, որ տեղադրված գովազդից ստացված արդյունքը սահմանվում է ոչ թե հրապարակումների քանակով, այլ նրանով, թե քանի հեռուստադիտող, ընթերցող կամ ունկնդիր է իմացել այս գովազդի մասին:
Մեդիա պլանավորումն օգնում է հաճախորդներին հասնելու իրենց նպատակներին օպտիմալ գներով: Բացի այդ, մեդիա պլանավորման մեջ չկան գաղտնիքներ կամ գաղտնի արկղեր. հաճախորդը հստակ տեսնում է, թե ինչի վրա են ծախսվելու իր գումարները, ինչպիսին է իր սպառողական լսարանն ու ինչպիսի արդյունքների է բերելու լավ անցկացված գովազդային արշավը: Մեդիա պլանավորումը պաշտպանում է գովազդատուներին ավելորդ ծախսերից, և օգնում է, որ կատարված ծախսերն աշխատեն որքան հնարավոր է լավ: Բացի այդ, ապրանքի գրագետ անցկացված առաջխաղացումը չի ջղայնացնի ու չի նվազեցնի սպառողներին, այլ միայն կհետաքրքրի նրանց:


Աննա ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԱՅԱ

Դիտվել է՝ 11189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ